Անձնագրային ծառայություններ
Դեսպանությունը մատուցում է անձնագրային հետևյալ ծառայությունները.
1. ՀՀ նոր անձնագրի տրամադրում,
2. ՀՀ Անձնագրի` ընդհանուր և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում:
1. ՀՀ նոր անձնագրի տրամադրում
ՀՀ անձնագիրը ենթակա է փոխանակման այն դեպքերում, երբ վնասված է անձնագրի 3-րդ` նկարով էջը, 4-րդ էջում չկա անձնագրի վավերականության ժամկետի երկարացման կնիք(ներ)ի դրոշմման համար բավարար տարածք, կամ սպառվել են բոլոր ազատ էջերը:
ՀՀ նոր անձնագիր է տրվում մինչև 16 տարեկան և/կամ 16 տարեկանը նոր լրացած երեխաներին, ՀՀ անձնագրի կորստի դեպքում, ամուսնության հետևանքով ազգանվան փոփոխության դեպքում:
Անհրաժեշտ փաստաթղթեր
1. Սահմանված ձևի երկու դիմում (տրամադրվում են ՀՀ դեսպանության կողմից): 2. Ծննդյան վկայականի պատճեն (միայն 16 տարեկանը չլրացած երեխաների դեպքում) 3. Ծննդյան վկայականի բնօրինակ (առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում) 4. ՀՀ ժամկետանց անձնագիր 5. Ծնողների անձնագրերի նշումներ պարունակող բոլոր էջերի պատճենները (16 տարեկանը չլրացած երեխաների դեպքում) 6. Ծնողների ամուսնության վկայականի պատճենը (16 տարեկանը չլրացած երեխաների դեպքում) 7. Համաձայնություն ծնողների կողմից, առ այն, որ երեխան ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և նոր անձնագիր (16 տարեկանը չլրացած երեխաների դեպքում) 8. Զինվորական գրքույկի` նշումներ պարունակող բոլոր էջերի պատճեները (18-ից 50 տարեկան տղամարդկանց դեպքում) 9. Միացյալ Թագավորությունում կամ Իռլանդիայում դիմողի օրինական կեցությունը ապացուցող փաստաթուղթ (եթե անձնագրում համապատասխան գործող վիզա չկա): Շվեդիայի, Դանիայի և Նորվեգիայի դեպքում` այս փաստաթղթի հայերեն կամ ռուսերեն թարգմանված տարբերակը` հաստատված ԱՊՈՍՏԻԼ կնիքով*: 10. Ոստիկանության կողմից տրված տեղեկանք անձնագրի կորստի դեպքում 11. Ամուսնության վկայականի բնօրինակը ազգանվան փոփոխության դեպքում: 12. Անձնագրային չափսի գունավոր, վերջին շրջանում կատարված 3 լուսանկար:
* Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից ստացվող բոլոր այն պահանջվող փաստաթղթերը, որոնք տրվել են այդ երկրի կողմից համապատասխանաբար շվեդերեն, դանիերեն և նորվեգերեն լեզուներով, պետք է թարգմանված լինեն հայերեն կամ ռուսերեն և պարտադիր կերպով հաստատված ԱՊՈՍՏԻԼ կնիքով: Սա վերաբերում է ծննդյան, ամուսնության վկայականներին, կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթերին, ոստիկանությունից տրված տեղեկանքներին:
Ծանոթագրություն
. ՀՀ նոր անձնագրի համար սահմանված պետական սակագինն է 155 բրիտանական ֆունտ անձնագրի կորստի դեպքում և 115 ֆունտ մնացած բոլոր դեպքերի համար:
. Միացյալ Թագավորությունից փոստով դիմողները պետք է ՀՀ դեսպանություն ուղարկեն 155 բրիտանական ֆունտին համարժեք փոստային վճարում (postal order) և կանխավճարված հատուկ փոստային ծրար (prepaid special delivery envelope) անձնագրի կորստի դեպքում և 115 բրիտանական ֆունտին համարժեք փոստային վճարում (Postal Order) և կանխավճարված հատուկ փոստային ծրար (prepaid special delivery envelope) մնացած բոլոր դեպքերի համար:
. Իռլանդիայից դիմողները կարող են ՀՀ նոր անձնագրի համար անհրաժեշտ վճարումը կատարել կամ փոստային վճարման (postal order) կամ բանկային փոխանցման (*) միջոցով` անձնագրի կորստի դեպքում 155+5, մնացած դեպքերի համար 115+5 բրիտանական ֆունտ: Լոնդոնում ՀՀ դեսպանությունը հավելյալ 5 ֆունտը գանձում է ՀՀ նոր անձնագիրը դիմողին հատուկ փոստով ուղարկելու համար:
. Շվեդիայից, Դանիայից և Նորվեգիայից դիմողները պետք է Լոնդոնում ՀՀ դեսպանության բանկային հաշվեհամարին փոխանցեն 155+5 բրիտանական ֆունտ` անձնագրի կորստի դեպքում, և 115+5 բրիտանական ֆունտ` մնացած բոլոր դեպքերի համար:
. ՀՀ նոր անձնագրի համար անհրաժեշտ բոլոր վճարումները կատարվում են նախօրոք:
. Սույն ծառայությունը կատարվում է 3-4 ամսվա ընթացքում, ՀՀ անձնագրերը տպագրվում են Հայաստանում:
. ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոստային ծառայության մեղքով կորած փաստաթղթերի, կամ դրանց ուշացման համար:
. Սույն ծառայության կատարման ժամկետները, պահանջները և պետական տուրքի չափերը կարող են փոխվել առանց նախազգուշացման:
2. ՀՀ Անձնագրի` ընդհանուր և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում
ՀՀ անձնագրի` ընդհանուր և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգվում է առավելագույնը 5 տարով: 16 տարեկանը չլրացած երեխաների անձնագրերի ժամկետները չեն երկարացվում, դրանց փոխարեն ամեն անգամ տրվում է նորը:
Անհրաժեշտ փաստաթղթեր
1. Դիմում Լոնդոնում ՀՀ հյուպատոսի անունով
Դիմողը պետք է անպայման ներկայացնի իր բնակության ներկա հասցեն և իր հետ կապվելու միջոցներ, օրինակ` հեռախոսահամար և էլ-փոստի հասցե:
2. Անձնագրի նշումներ պարունակող բոլոր էջերի պատճենները:
3. Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում (Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում) դիմողի օրինական կեցությունը ապացուցող փաստաթուղթ:
Վերջինս սովորաբար համարվում է անձնագրի մեջ գործող վիզայի կնիքը կամ պիտակը: Բոլոր այն դեպքերում, երբ կեցության իրավունքը ամրագրված է առանձին փաստաթղթով, այն պետք է թարգմանված լինի հայերեն (ռուսերեն) և պարտադիր կերպով հաստատված լինի ԱՊՈՍՏԻԼ կնիքով:
4. Արական սեռի 18-50 տարեկան ներկայացուցիչները ներկայացնում են նաև զինվորական գրքույկի` նշումներ պարունակող էջերի պատճեները:
Այլ տեղեկություններ
. Փաստաթղթերը ՀՀ դեսպանություն կարող են ներկայացնվել միայն այն դեպքերում, երբ անձնագրի վավերականության ժամկետը կամ արդեն սպառվել է կամ սպառվում է առաջիկա 6 ամսվա ընթացքում: . ՀՀ անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման գործընթացը տևում է 1-3 ամիս, առանձին դեպքերում կարող է տևել ավելի: . ՀՀ անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման գործընթացի սկզբում կարիք չկա դեսպանություն բերել /ուղարկել ՀՀ անձնագիրը, այն միայն կպահանջվի ՀՀ ԱԳՆ դրական պատասխանի դեպքում: . ՀՀ անձնագրի` օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի 5 տարով երկարաձգման համար գանձվում է 39 բրիտանական ֆունտ* (վճարումը կատարվում է վերջում): . ՀՀ Անձնագրի ընդհանուր ժամկետի երկարաձգման համար գանձվում է 9 բրիտանական ֆունտ* (վճարումը կատարվում է վերջում): . Առանձին դեպքերում, երբ վնասված է անձնագրի` նկարը պարունակող էջը, կամ 4-րդ էջում չկա համապատասխան կնիք դնելու տեղ, կամ սպառված են անձնագրի ազատ էջերը, դիմողին կառաջարկվի դիմել նոր անձնագրի համար: . ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոստային ծառայության մեղքով կորած փաստաթղթերի, կամ դրանց ուշացման համար: . Սույն ծառայության կատարման ժամկետները, պահանջները և պետական տուրքի չափերը կարող են փոխվել առանց նախազգուշացման:
* Շվեդիայից, Դանիայից և Նորվեգիայից դիմողներից գումարն ընդունվում է միայն բանկային փոխանցման միջոցով` ՀՀ անձնագրի` ընդհանուր և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման համար` 53 բրիտանական ֆունտ, միայն օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման համար` 44 բրիտանական ֆունտ: Երկու դեպքերում էլ հավելյալ 5 բրիտանական ֆունտ գանձվում է անձնագիրը դիմողին հատուկ փոստով ուղարկելու համար:
* Միացյալ Թագավորությունից փոստով դիմողների վճարումները ընդունվում են բացառապես Postal Order-ի տեսքով: Այս դեպքում դիմողը պետք է ՀՀ դեսպանութուն ուղարկի նաև կանխավճարված հատուկ փոստային ծրար (prepaid special delivery envelope):
* Իռլանդիայից դիմողները կարող են վճարումը կատարել թե' բանկային փոխանցման, և թե' փոստային վճարման միջոցով:
(*) ՀՀ դեսպանության բանկային հաշվի մանրամասները կարող եք ճշտել կապվելով մեզ հետ:
|